Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն քույրերից կրտսերի անմեղսունակության եզրակացությունը

Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն քույրերից կրտսերի անմեղսունակության եզրակացությունը

13:12 | 18.10.2019 | Հասարակություն

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները, որի սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը, կվիճարկեն կրտսեր քրոջ անմեղսունակության մասին եզրակացությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք պնդելու ենք կրկնակի հոգեբանա-սեռաբանա-հոգեբուժական փորձաքննություն անցկացնել, մենք պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը, որ նա ամեն ինչ գիտակցել է»,- լրագրողներին ասել է տուժածների ներկայացուցիչ Գեորգի Չուղուաշվիլին։

Ավելի վաղ փորձագիտությունն ընդունել էր, որ աղջիկը սպանության ժամանակ անմեղսունակ է եղել, չի գիտակցել ինչ է անում եւ չի կարող պատասխանատվություն կրել։ Ուստի, դատարանը չի կարող նրան պատիժ նշանակել՝ միայն ուղարկել հարկադիր բուժման։

Փաստաբանը մտադիր է վիճարկել նման եզրակացությունները։ Հաջողության դեպքում նրա գործը կվերանայվի ընդհանուր կարգով, աղջկան կսպառնա 10 տարվա բանտարկություն։

Ավելի վաղ քննությունը ստուգել էր՝ բռնացե՞լ է արդյոք Խաչատուրյանն իր աղջիկների հանդեպ։ Փաստաբանի խոսքով՝ սպանվածին ստուգել են ՌԴ ՔՕ 117, 132 եւ 133 հոդվածներով նախատեսված հանցանշանների հետ կապված՝ խոշտանգում եւ սեռական հանցագործություններ։

Քննիչները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին հանձնել են քրեական գործի հարուցման հրաժարման մասին որոշումը։ Որոշման տեքստից երեւում է. բարոյական, ֆիզիկական եւ սեռական բռնության փաստերը աղջիկների հանդեպ քննիչները հաստատել են, իսկ հրաժարման պատճառը ձեւական եւ սպասելի է՝ կասկածյալի մահվան պատճառով։

Բայց քննության կողմից ձեւականությունների պահպանումը չի վերականգնում Միխայիլ Խաչատուրյանի անունը, իսկ որոշման մեջ նկարագրված գործի հանգամանքները ճանաչված են որպես կայացած փաստեր։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси