Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կատարվել են առգրավումներ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ավանի բակերից մեկում կրակոցների դեպքի վերաբերյալ

Կատարվել են առգրավումներ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ավանի բակերից մեկում կրակոցների դեպքի վերաբերյալ

13:08 | 18.10.2019 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին երկու քաղաքացուց ահազանգեր են ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն  մասին, որ Երեւան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, եւ այնտեղ կայանված իրենց ավտոմեքենաները վնասվել են, մեքենաների վրա կան փամփուշտներ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:  Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ կրակված պարկուճ եւ մեկ հատ կրակված գնդակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, նշանակվել դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси