Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Տարածաշրջանում բուռն զարգացումներ են». Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

«Տարածաշրջանում բուռն զարգացումներ են». Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

12:52 | 18.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ եւ մենք այսօր քննարկումներ կունենանք նաեւ այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաեւ քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարեւոր են, որովհետեւ մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաեւ տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, եւ ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության եւ բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси