Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալվար գյուղի մոտակա սարին այրվել է 350 հա խոտածածկույթ. Մարմանը մասնակցել է մոտ 50 մարդ

Ալվար գյուղի մոտակա սարին այրվել է 350 հա խոտածածկույթ. Մարմանը մասնակցել է մոտ 50 մարդ

11:01 | 18.10.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 14:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ալվար գյուղի 1-ին փողոցի մոտակա սարին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին,մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 350 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից եւս 13 հրշեջ-փրկարար, «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության 20 աշխատակից եւ Ալվար համայնքի 5 բնակիչ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси