Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական վթար Տավուշում. Mitsubishi-ին բախվել երկաթե արգելապատնեշին եւ հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական վթար Տավուշում. Mitsubishi-ին բախվել երկաթե արգելապատնեշին եւ հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր

10:53 | 18.10.2019 | Պատահարներ

Տավուշի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 63-ամյա Վարուժան Սարիբեկյանը, վարելով Mitsubishi մակնիշի E 837 EC 97 RUS համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Վ. Սարիբեկյանը տեղում մահացել է: Վարորդին եւ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայրից ոչ հեռու ծառայություն կատարող ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները:

Իսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության հերթապահ խումբը ուղեւոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Լարիսա Գալստյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Վ, Սարիբեկյանի կինն է, իսկ նրանք վերադառնալիս են եղել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси