Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմավիրի Այգեվան գյուղում այրվել է մոտ 1400 հակ անասնակեր

Արմավիրի Այգեվան գյուղում այրվել է մոտ 1400 հակ անասնակեր

10:25 | 18.10.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 14:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 21:37-ին:

Այրվել է մոտ 1400 հակ անասնակեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси