Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԱԾ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատանն էին. ուղիղ

ԱԱԾ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատանն էին. ուղիղ

18:11 | 17.10.2019 | Հասարակություն

Այս պահին Ազգային անվտանգության ծառայության քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատանն են:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։

Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել են, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն:

Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք էր հայտնել, որ պետության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ու նրա հարազատների նկատմամբ իրականացվող գործողությունները միայն նրա դեմ չեն, դա բոլորի խնդիրն է, և այդ հարցում պետք է չռել, պետք է ազդել իշխանության գործողությունների վրա:

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում միմիայն այն հիմքով, որ այլ քրեական գործերով ևս կարող է Հրայր Թովմասյանն իշխանությունների համար ոչ հաճելի որոշում կայացնել:

«Եթե համադրում ենք ժամանակագրությունն այս ամենի հետ, մնացած բոլոր տարբերակների ձախողումներից հետո սա կտրուկ և, իմ գնահատմամբ, հանցավոր տարրեր պարունակող գործողություն է իշխանության կողմից՝ մեկուսացնել ՀՀ ՍԴ նախագահին: Ընդ որում, եթե սկզբից խոսքը ՍԴ անդամների մի մասի մասին էր, վարչապետի ելույթից հետո կոնկրետ ուղղորդումն անձնավորված էր հենց Հրայր Թովմասյանի նկատմամբ»,-ասաց նա:

Տեսանյութը՝ Tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси