Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վայրի բնության անտեսանելի կողմը. կենդանիների ամենաուշագրավ լուսանկարները՝ ֆոտոշարքով

Վայրի բնության անտեսանելի կողմը. կենդանիների ամենաուշագրավ լուսանկարները՝ ֆոտոշարքով

11:44 | 17.10.2019 | Հասարակություն

Կենդանական աշխարհի հետաքրքիր դրվագները հավերժացնելը միշտ չէ, որ դյուրին է: Լուսանկարիչները ժամեր, օրեր ու նույնիսկ տարիներ են վատնում ուշագրավ լուսանկարներ ստանալու համար, գրում է Insider-ը:

Լոնդոնի բնական պատմության թանգարանի ամենամյա «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթի մասնակիցների լուսանկարները ցույց են տալիս կենդանական աշխարհի յուրահատուկ և անտեսանելի կողմը:

Այս տարի լուսանկարիչները կենդանական աշխարհին անմահացնելու համար բարձրացել են Նորվեգիայի ափամերձ ժայռեր, անցել են Կոստա Ռիկայի ջունգլիների միջով և սուզվել Ինդոնեզիայի խորունկ ջրերում:

100 երկրներից մրցույթին մասնակցող լուսանկարիչները ներկայացրել են ընդհանուր 48 000 լուսանկար, որոնցից ամենաուշագրավները ներկայացնում ենք ստորև.

Գերմանացի լուսանկարիչ Ինգո Արնդտից գրեթե 7 ամիս է պահանջվել լուսանկարը ստանալու համար: Այն արվել է Պատագոնիայում (Չիլի): Լուսանկարում էգ պուման հարձակվել է լամայի վրա:

Քաղցած աղվեսին տեսնելիս սարսափահար արջամկան այս ծիծաղաշարժ լուսանկարը հեղինակին արժանացրել է «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթի հաղթողի տիտղոսին:

 

Լուսանկարի հեղինակի խոսքով՝ այծքաղները կարող են դիմակայել սաստիկ ցրտին:

 

Հարյուրավոր պինգվինները՝ Անտարկտիկայում:

 

Սարդը՝ Հնդկաստանի արգելոցներից մեկում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси