Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հոլիվուդյան դերասան Ռոն Էլիի որդին սպանվել է՝ մորը սպանելուց հետո

Հոլիվուդյան դերասան Ռոն Էլիի որդին սպանվել է՝ մորը սպանելուց հետո

10:54 | 17.10.2019 | Հասարակություն

ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են հոլիվուդյան դերասան Ռոն Էլիի որդուն, գրում է Los Angeles Times-ը` հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

 

Մինչ այդ, դերասանի որդին սպանել էր 62-ամյա մորը՝ Վալերի Էլիին: Սպանությունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան դերասանի` Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանում գտնվող առանձնատանը: Հանցագործության վայր ժամանած ոստիկանները գտել են դանակի բազմաթիվ հարվածներով պատված Վալերի Էլիի դին:

Շուտով իրավապահ մարմինները հայտնաբերել են սպանության կասկածյալին` 30-ամյա Քեմերոն Էլիին: Ոստիկանության տեղեկատվությամբ` երիտասարդը վտանգ է ներկայացրել հասարակության համար, և ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ուղղությամբ:

Los Angeles Times-ի տվյալներով` երիտասարդը սովորել է Նյու Հեմփշիրի Ֆիլիփս Էքսեթերի անվան ակադեմիայում: 2007-ին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ էլ խաղացել է ֆուտբոլի թիմում: Վերջին երկու տարում երիտասարդը որպես անվտանգության աշխատակից է աշխատել:

Վալերի Լանդին Էլին 1981 թվականին հաղթել է «Միսս Ֆլորիդա» գեղեցկության մրցույթում: Ռոն Էլիի հետ ամուսնության ընթացքում նրանք 3 երեխա են ունեցել:

Ռոն Էլին 1960-ականներին նկարահանվել է Տարզանի մասին պատմող հեռուստասերիալում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси