Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի փորագրանկարը

Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի փորագրանկարը

18:01 | 15.10.2019 | Մշակույթ

Ընդամենը կես րոպեի ընթացքում Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից անհայտ անձը գողացել է Սալվադոր Դալիի «Բոցավառ ընձուխտ» փորագրանկարը: Նկարի չափսը՝ 50×65 սմ: 

Հսկող տեսախցիկները ֆիքսել են գողության պահը: Տղամարդը մտել է մասնավոր պատկերասրահ, վերցրել փորագրանկարն ու հանգիստ դուրս եկել շենքից:

Այժմ պատկերասրահի աշխատակիցները պարզում են՝ ինչու հատուկ մոլբերտի վրա, որին ամրացված է եղել փորագրանկարը, փական չկար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ փորագրանկարներն ավելի էժան են, քան օրիգինալ նկարները: Կրկնօրինակի գինը հասնում է մինչեւ 20 հազար դոլար: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси