Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հայկ Բաբուխանյանը Սորոսի դեմ» դատը շարունակվում է

«Հայկ Բաբուխանյանը Սորոսի դեմ» դատը շարունակվում է

19:45 | 14.10.2019 | Քաղաքականություն

Այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Ըստ Հայկ Բաբուխանյանի հայցի, Սորոսի դեմ, այն դեպքից հետո, երբ Լարիսա Մինասյանը փորձեց իր ասուլիսում ասել, թե Հայկ Բաբուխանյանը «սորոսական է»` մեջբերելով 20 տարվա վաղեմության մի գործուղում, հայտարարել է, թե Սորոսի հիմնադրամն է ֆինանսավորել այդ գործուղումը: Հայկ Բաբուխանյանը այդ ամենը համարել է վիրավորանք եւ զրպարտանք:

Այսօր դատարանում պարզվեց, որ վերոհիշյալ 20 տարվա վաղեմության, դեպի Բուդապեշտ գործուղումը, Հայկ Բաբուխանյանը գնացել է որպես ԱԺ պատգամավոր, իսկ հրավերը ստացել է ոչ թե Սորոսի հիմնադրամից, այլ մեկ այլ կազմակերպությունից՝ «Սահմանդրական եւ քաղաքական իրավունքի» ինստիտուտից, որը որեւէ կապ չունի Սորոսի հիմնադրամի հետ: Պարզվեց նաեւ, որ հրավերում սեւով` սպիտակի վրա գրված է, որ հենց այդ ինստիտուտն է իր վրա վերցրել գործուղման հետ կապված բոլոր ծախսերը: Այսքանից հետո Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը դատարանում սկսեց խոսել ոչ թե ամբողջ գործուղման մասին, այլ ընդամենը ավիատոմսի ծախսերը հոգալու, որը կազմում էր ընդամենը 440 դոլար: Այդ կապակցությամբ Բաբուխանյանը դատարանում նշեց, թե վերոհիշյալ ինստիտուտի կողմից հրավերը եկել էր Ազգային ժողով եւ ԱԺ աշխատակազմն էր զբաղվում գործուղման կազմակերպման հարցրեով եւ այդ առընչությամբ պատգամավորը շփվել է միայն ԱԺ աշխատակազմի եւ վերոհիշյալ ինստիտուտի ներկայացուցիչների հետ եւ ոչ մի Սորոս չի տեսել:

Դատավորի այն հարցին, թե արդյոք Հայկ Բաբուխանյանը միտում է տեսնում Լարիսա Մինայսնաի կողմից իրեն վիրավորելու նպատակով, պատասխանեց, որ ակնհայտ է, որ միտում կա` ասելով, «տասնյակ միլիոն դոլարների մեջ, որոնք ծախսվել են այս 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի, Լարիսա Մինասյանը մանրադիտակով պեղել է ինչ որ 440 դոլար, որը այնուամենայնիվ ինձ ֆինանսավորելու հետ կապ չունի, եւ հայտարարում է, թե ես, իբրեւ թե օգտվել եմ Սորոսից, կամ էլ թե չէ սորոսական եմ: Ակնհայտ է, որ առանց միտումի Մինասյանը չէր քչփորի 20 տարվա վաղեմության թղթերը»,- նշեց Բաբուխանյանը:

Ավելին, այսօր դատարանում պարզվեց, որ ինչպես հայտարարեց Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը, որ սորոսականների կողմից կեղծվել են որոշ փաստաթղթեր կապված այդ գործուղման հետ, մանսավորապես՝ Հայկ Բաբուխանյանի անունից գրվել է ինչ որ հաշվետվություն վերոնշյալ գործուղման վերաբերյալ եւ կեղծվել է նրա ստորագրությունը: Լեվոն Բաղդասարյանը դատարանում միջնորդեց, որպեսզի այդ փաստաթուղթն ուղարկվի ձեռագրաբանական փորձաքննությանը եւ չի բացառվում, որ այդ հարցով հարուցվի քրեական գործ: 

Դատավորի այն հարցին, թե ո՞րն էր Լարիսա Մինասյանի նպատակը, Հ. Բաբուխանյանն ասաց. «Լարիսա Մինասյանը շատ լավ գիտակցում է, որ ես Սորոսի դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկն եմ: Ազգային ժողովի ամբիոնից, ինչպես նաեւ այլ հարթակներից հնչեցրել եմ, որ Սորոսը չարիք է հայոց պետության եւ հայ ժողովրդի համար: Եվ նա՝ ինձ անվանելով սորոսական, փորձել է վարկաբեկել, վիրավորել եւ զրպարտել: Սակայն այստեղ կարեւորը ոչ թե իմ անձն է, այլ դրված է ավելի մեծ, լայնածավալ մի ծրագիր՝ Հայաստանում կոտրել այն դիմադրությունը, որը կա Սորոսի դեմ, վարկաբեկելով Սորոսի դեմ պայքարը տանող քաղաքական եւ հասարակական գործիչներին ու ճանապարհ բացել սորոսականների առջեւ»: 

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերին: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси