Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը չէ, որ պետք է դժգոհի պատմական հուշարձանների ոչնչացումից․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը չէ, որ պետք է դժգոհի պատմական հուշարձանների ոչնչացումից․ ՀՀ ԱԳՆ

18:39 | 14.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանը բազմիցս ականատես է եղել հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը Ադրբեջանում։ Այս մասին հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Մենք բազմիցս ականատես ենք եղել մեր պատմության ոչնչացմանը։ Օրինակ, ինքնատիպ խաչքարերի ոչնչացմանը Նախիջեւանում»,- հիշեցրեց նա։

Այն մեղադրանքներին, թե Շուշիում վերականգնվող մզկիթը ներկայացվում է որպես իրանական, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ Շուշին ղարաբաղյան հինավուրց քաղաքներից է, իսկ մզկիթը քաղաքի պատմության անբաժանելի մասն է։

«Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում պատմական հուշարձանները պահպանելու համար։ Եւ հարցին համալիր մոտեցում են ցուցաբերում, առանց խտրականության։ Որպես հազարամյակների պատմությամբ հին ժողովուրդ, որ կողք կողքի ապրել է այլ ժողովուրդների հետ, մենք գնահատում ենք ժառանգությունը եւ դրա պահպանման մեծ փորձ ունենք»,- ասաց Նաղդալյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси