
Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց
18:21 | 14.10.2019 | Հասարակություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղեւոր կա:
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվել է, որ 41-ամյա ուղեւորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին եւ խանգարել է բնականոն աշխատանքը:
Ժամը 21.40-ին տղամարդը ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք:
Նախապատրաստվում են նյութեր: