Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատգամավորները ցանկանում են արգելել ջրառը Սևանա լճից բացասական հաշվեկշռի առկայության դեպքում

Պատգամավորները ցանկանում են արգելել ջրառը Սևանա լճից բացասական հաշվեկշռի առկայության դեպքում

17:53 | 14.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանում ցանկանում են լրիվ արգելել ջրառը Սեւանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում։ Այս մասին ասել է  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարը «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ասոցիացիաների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ օրենքով արգելվում է 170 մլն խոր. մետրից ավելի ջուր վերցնել լճից՝ ավելացնելով, որ այս օրենսդրական լրացումները նախատեսում են ջրառի լրիվ արգելում Սեւանից բացասական հաշվեկշռի դեպքում։ Պատգամավորը հիշեցրել է, որ Սեւանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ համարվում է խմելու ջրի բնական պահեստարան։ Ոչ երկար քննարկումներից հետո օրինագիծն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կներառվի Ազգային ժողովի օրակարգում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси