Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ձեռքերդ հեռո՛ւ Սիրիայից». Կիպրոսում սիրիացի ուսանողները դատապարտել են Թուրքիայի ագրեսիան Սիրիայի ինքնավարության նկատմամբ

«Ձեռքերդ հեռո՛ւ Սիրիայից». Կիպրոսում սիրիացի ուսանողները դատապարտել են Թուրքիայի ագրեսիան Սիրիայի ինքնավարության նկատմամբ

17:26 | 14.10.2019 | Հասարակություն

Կիպրոսում սովորող սիրիացի ուսանողների ազգային միությունը դատապարտել է Թուրքիայի ագրեսիան Սիրիայի տարածքների նկատմամբ՝ նշելով, որ այդ հարձակումը «միջազգային հանցագործություն» է Սիրիայի ինքնիշխանության ու ժողովրդի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է sana.sy կայքը:

Սիրիացի ուսանողները Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում «Ձեռքերդ հեռո՛ւ Սիրիայից» կարգախոսով ակցիայի շրջանակում հայտարարել են, որ Թուրքիայի հարձակումը Սիրիայի Ալ Ջազիրա շրջանի վրա միջազգային իրավունքի խախտում է և վտանգ է հանդիսանում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Ուսանողները կոչ են արել միջազգային կազմակերպություններին հստակ դիրքորոշում հայտնել և դատապարտել Թուրքիայի ագրեսիան Սիրիայի ինքնավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ուսանողները վստահեցրել են, որ իրենց հայրենիքի կողքին են, որն այժմ «դիմակայում է ահաբեկչական պատերազմին»: Նրանք պարզել են ազգային դրոշները և Թուրքիայի բարբարոսական քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ են հնչեցրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси