Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մշակվում են հնարավոր բոլոր քայլերը Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Մշակվում են հնարավոր բոլոր քայլերը Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

16:37 | 14.10.2019 | Քաղաքականություն

Մշակվում են բոլոր հնարավոր քայլերը, որ մեր բոլոր հայրենակիցները, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել Սիրիայի հյուսիսային շրջաններից, աջակցություն ցուցաբերվի այս գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում հայերի թիվը մոտ 3000 է, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլիում և Մալիքեայում: Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ առայժմ այս շրջաններում ռազմական բախումներ չկան:

«Դամակոսում մեր դեսպանությունը և Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջաններում համայնքային կառույցների հետ: Մենք օպերատիվ տեղեկատվություններ ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից»,- հայտնեց ԱԳՆ խոսնակը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси