Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կամայականություններ` դատական համակարգում. հերթական ահազանգը Խաչատրյանների փաստաբանական խմբից

Կամայականություններ` դատական համակարգում. հերթական ահազանգը Խաչատրյանների փաստաբանական խմբից

14:03 | 14.10.2019 | Հասարակություն

Գագիկ և Կարեն Խաչատրյանների փաստաբանական խմբից անդամ Ամրամ Մակինյանը այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել «հետաքրքիր զուգադիպության մասին», նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հանձնարարվել է նույն դատավոր Ռոբերտ Պապոյանին, ով իր որոշմամբ արդեն իսկ հաստատել էր Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Նա, մասնավորաես, երեք հարց է բարձրացրել.

«1. Ով կարող է լեզու գտնել «ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» հետ, որ նա գործերը դատավորներին մակագրի պատահականության սկզբունքով։

2. Եթե համակարգիչ չի մակագրում, այլ դատարանի նախագահը, ապա նրան ինչ վատություն է արել դատավոր Ռոբերտ Պապոյանը, որ այս «ծանր խաչը» միշտ նրան է հանձնում:

3. Երբ է արդարադատությունն իրականացվելու միայն դատարանների կողմից»։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։

«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (պաշտոնեական դիրքի չարաշահում և գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։ 

Խաչատրյանների փաստաբանական խումբը բազմիցս ահազանգել է, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանների կալանավորման որոշումները պարզունակ, ու էական կոպիտ խախտումներով են կայացվել, որոնք ակնհայտ են նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձանց։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси