Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բակո Սահակյանն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

13:43 | 14.10.2019 | Քաղաքականություն

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են գերատեսչության և մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси