Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վատիկանում Սիրիայի ճգնաժամն անվանել են հումանիտար աղետ

Վատիկանում Սիրիայի ճգնաժամն անվանել են հումանիտար աղետ

13:36 | 14.10.2019 | Հասարակություն

Սիրիայում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Մարիո Ձենարին Սիրիայի ճգնաժամը անվանել է «ամենամեծ մարդասիրական աղետը՝  երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր»:

«Սիրիայի պատերազմից ես անմիջապես հասկացա, որ կրակը կտարածվի Եվրոպա: Միակ ողջամիտ պատասխանը տվել է ՄԱԿ-ի երկրորդ հատուկ բանագնաց Ալժիր Լահդար Բրահիմին՝ երկու տարի առաջ խոստովանելով պարտությունը. «Մենք բոլորս սխալ էինք: Ինչպես Սիրիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասել է Ձենարին իտալական Il Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է ՄԱԿ-ի գնահատականները քաղաքացիական հակամարտության հետևանքով տուժածների մասին. «23 միլիոնից 5,9 միլիոն մարդ տեղահանվել է երկրի ներսում, 5,6-ը լքել է սահմանները, կես միլիոնը կորցրել է  կյանքը ռումբերի տակ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси