Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող

Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող

13:09 | 14.10.2019 | Հասարակություն

Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո ներկրողները ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում։ Նախորդ շաբաթ վերջիններս կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերացնել այդ արգելքը և թույլ տալ, որ վերասարքավորումն իրականացնեն Հայաստանում։

Ավտոներկրող Դավիթ Գասպարյանն ասաց, որ իրենց կողմից արդեն նամակը հանձնված է կառավարությանը, սպասում են արձագանքի։

«Մինչ կառավարությունից կպատասխանեն նամակին, մեր ակցիաները շարունակական են լինելու։ Երեկ էլ ենք ակցիա իրականացրել՝ ավտոշուկայում։ Հիմնական պահանջն այն է, որ ներկրված մեքենաները մաքսազերծելու համար չպետք է Գյումրի գնանք։ Նոր կառուցվող մաքսատան շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, մաքսատանը դեռևս շինություն չկա, մեզ էլ ստիպում են, որ հին մաքսատուն գնանք, իսկ հին մաքսատունը հազիվ հասցնում է գյումրեցիներին սպասարկի, այնտեղ էլ են հերթեր»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

Աջ ղեկով մեքենաները Վրաստանում վերասարքավորելուց բացի այն, որ ֆինանսապես են տուժում, հիմա արդեն արհեստավորները մեքենաներ չեն ընդունում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси