Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անգլիայում անհաջողակ գողը կողոպուտի ժամանակ վնասել է ինքն իրեն ու ծիծաղի առարկա դարձել

Անգլիայում անհաջողակ գողը կողոպուտի ժամանակ վնասել է ինքն իրեն ու ծիծաղի առարկա դարձել

13:04 | 14.10.2019 | Հասարակություն

Անգլիական Դարեմ կոմսության Բրենդոն գյուղում գողը փորձել է աղյուսով կոտրել մեքենայի ապակին և վնասել է ինքն իրեն: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Մարտին Քրեյգն արտաքին տեսահսկման համակարգի տեսախցիկի արձանագրած կադրերը դիտելիս տեսել է, թե ինչպես է չարագործը փորձել կոտրել տան մոտ կայանած իր մեքենան: Գողն աղյուսը նետել է վարորդի դռան վրա, սակայն այն անդրադարձել է և հարվածել հանցագործի դեմքին:

Իրավախախտը մի քանի րոպե ցավից բռնել է գլուխը, այնուհետև ձեռնունայն հեռացել է հանցագործության վայրից:

Մեքենայի տերը որոշել է կիսվել տեսահոլովակով իր ֆեյսբուքյան էջում: Օգտատերերին հոլովակը ծիծաղեցրել է, և նրանք նշել են, որ հանցագործը ստացել է այն, ինչին արժանի էր:

Քրեյգը նշել է, որ իր մեքենայի վրա մի քանի քերծվածք է մնացել: Մարտին Քրեյգը կարծում է, որ հանցագործն իմացել է, որ ինքը հաշմանդամ է, դրա համար էլ կարծել է, թե հեշտ կլինի իրեն կողոպտելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси