Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները

Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները

13:54 | 14.10.2019 | Քաղաքականություն

Ֆրանսիան ավելի շատ ջանք կներդնի Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կանգնեցնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:

Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ նիստ է անցկացրել, որից հետո Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել: 

«Ֆրանսիան կավելացնի իր դիվանագիտական ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի իր դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում: Քայլեր կձեռնարկվեն Սիրիայում գտնվող ֆրանսիացի զինծառայողների և քաղաքացիների անվտանգության համար, ինչպես նաև շտապ հումանիտար արձագանքման ծրագիր կընդունվի: Նաև քայլեր կձեռնարկվեն Ֆրանսիայի ազգային անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Թուրքիայի հարձակումը»,- ասված է հայտարարության մեջ:

Մակրոնը նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել ողբերգական հումանիտար հետևանքների, տարածաշրջանում «Իսլամական պետության» ազդեցության վերականգնմանը և Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի ապակայունացմանը:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ֆրանսիան իր առաջնահերթությունը պետք է համարի տարածաշրջանում «Իսլամական պետության» չեզոքացումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси