Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռակիտիչը ձմռանը կհեռանա Բարսելոնայից․ աղբյուր

Ռակիտիչը ձմռանը կհեռանա Բարսելոնայից․ աղբյուր

12:28 | 14.10.2019 | Սպորտ

Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պլանավորում է հունվարին հեռանալ կատալոնական ակումբից։ Այս մասին հաղորդում է Diario Gol-ը։ Ռակիտիչի հիմնական հավակնորդները «Ինտերն» ու ՄՅՈՒ-ն են։  

Ռակիտիչի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը վաղուց են շրջանառվում։ Ակումբը հրաժարվել է նրան նոր պայմանագիր առաջարկել, իսկ վերջին ժամանակներս «Բարսայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նրան որպես հիմնական կազմի խաղացող չի դիտարկում։

Ընթացիկ մրցաշրջանում նա 10 խաղից միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում դաշտ դուրս եկել։ Ենթադրվում է, որ «Բարսելոնան» ֆուտբոլիստին բաց կթողնի 40 մլն եվրոյի դիմաց։ Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։ 

ՄՅՈՒ-ն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կազմը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռակիտիչըանգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси