Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան

Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան

12:17 | 14.10.2019 | Քաղաքականություն

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճաբան-վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն ազատվել է աշխատանքից, ընդ որում, շատ կոշտ ձևով:

Սոֆյա Նավասարդյանը նշեց, որ աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն:

«Ես աշխատանքից ազատվել եմ օգոստոսի 5-ից, իմ սեփական դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով»,- նշեց նա:

«Այն, ինչ մինչև հիմա իմ մասին գրել են, 5 տոկոսով անգամ չի համապատասխանում ո՛չ իմ գործունեությանը, ո՛չ իմ մասնագիտությանը: Վարսահարդարման, դիմահարդարման, մոդելավորման և բոլոր ոճային հարցերով զբաղվելու հմտությունները իմ առավելություններն են, որոնք Աննա Հակոբյանին ազատել են այլ աշխատողներ ունենալու ծախսից: Բայց իմ մասնագիտությունն այլ է»,- հավելեց Նավասարդյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси