Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է դիջեյին՝ երաժշտությունը չփոխելու պատճառով

Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է դիջեյին՝ երաժշտությունը չփոխելու պատճառով

12:09 | 14.10.2019 | Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի սրճարաններից մեկի այցելուն սպանել է դիջեյին, երբ վերջինս հրաժարվել է փոխել երաժշտությունը: Այս մասին հայտնում է 360tv.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 13-ին՝  Կիրովսկ քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ հանցագործն ադրբեջանցի է: Նա պահանջել է դիջեյից փոխել երաժշտությունը, և երբ մերժում է ստացել, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել սրտի շրջանին:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Հարձակումը տեղի է ունեցել «Կարմիր ժայռ» սրճարանում:

Տուժածին խոհանոցից մսի կտրատման համար նախատեսված կացին-դանակը ձեռքին օգնության է շտապել սրճարանի աշխատակիցը, բայց նրա ձեռքից խլել են այն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси