Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում «550 ահաբեկչի» մահվան մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում «550 ահաբեկչի» մահվան մասին

12:05 | 14.10.2019 | Հասարակություն

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել Սիրիայի հյուսիսում անցկացվող «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում է «Հյուրրիյեթ»-ը՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրիայում անցկացվող «Խաղաղության աղբյուր» անվանումով գործողության ընթացքում «Քրդական աշխատավորական կուսակցության» չեզոքացված ահաբեկիչների թիվը հասել է 550-ի»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси