Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

11:47 | 14.10.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնեւում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին եւ անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է հոգալու Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները, աջակցելու այս առումով մեր երկրի կողմից իրականացվող գործունեությանը։ Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։  

Երեկոյի շուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական եւ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի եւ օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси