Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կանադայի ՌՕՈւ ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ-ում

Կանադայի ՌՕՈւ ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ-ում

10:32 | 14.10.2019 | Հասարակություն

Կանադայի Թագավորական ՌՕՈւ CT-144 Tutor ուսումնամարզական ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ հարավ-արեւելքում, Ջորջիա նահանգի Բրուքս քաղաքից ոչ հեռու, օդաչուն հաջող կատապուլտացվել է, տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«CT-144 Tutor ինքնաթիռը, որը պատկանում էր կանադական թագավորական ռազմաօդային ուժերի «Սնեգիրի» (պիլոտային խմբին), կործանվել է Ջորջիա նահանգի Բրուքս քաղաքի արոտավայրերի մոտ այսօր, ժամը 13.30-ի մոտ։ Իշխանությունները տեղեկացրել են, որ օդաչուն հաջող կատապուլտացվել է»,- ասվում է վարչության Թվիթերում։

Կանադայի ՌՕՈւ-ն, իր հերթին, տեղեկացրել է Թվիթերում, որ օդանավն ընկել է ավիաշոուից ոչ շատ առաջ, որը պետք է տեղի ունենար Ատլանտայում։

«Այժմ չփաից ավելի վաղ է խոսել միջադեպի պատճառների մասին։ Մենք ուրախ ենք, որ Քեւինը (Դոմոն-Գարնիե, ինքնաթիռ օդաչուն) եւ հանրությունը չեն տուժել»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси