Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայում հրաձգության հետեւանքով

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայում հրաձգության հետեւանքով

18:35 | 13.10.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայի տարածքից թուրքական քաղաքների ուղղությամբ քուրդ խմբավորումների կողմից հրաձգության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում քուրդ խմբավորումների դեմ, ինչը Վաշինգտոնի կողմից սուր քննադատության պատճառ էր դարձել: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ դուրս է բերել ամերիկյան զորքերին գործողությունների գոտուց, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ չի խրախուսում Անկարայի գործողությունները: Սենատում եւ ներկայացուցիչների պալատում հայտնվել են օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси