Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

18:08 | 13.10.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի զինված ուժերը և Սիրիայի ազգային բանակը, որոնք շարունակում են, այսպես կոչված, «խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական գործողությունները, կրկին միջազգային օրակարգում են: Այս մասին գրում է թուրքական En Son Haber կայքը:

Ֆրանսիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում կապված Թուրքիայի ռազմական գործողությունների հետ, Ֆրանսիան դադարեցնում է բոլոր զինատեսակների մատակարարումը Թուրքիային:

Գերմանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները նույնպես հայտարարել են, որ դադարեցնելու են զենքի մատակարարումը Թուրքիային, մինչդեռ Իսպանիան հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման դեպքում Թուրքիային կմատակարարի Patriot ՀՕՊ համակարգեր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին բնակեցնելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси