Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին

Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին

17:48 | 13.10.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով տեղի հեռուստաալիքով, հայտարարել է, որ Սիրիայի քրդական զորամիավորումների կողմից թուրքական սահմանամերձ քաղաքների ուղղությամբ իրականացված գնդակոծման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը՝ վիրավորվել:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վերջինս հավելել է, որ թուրքական զինուժի արշավի ընթացքում վերահսկողություն է սահմանվել Ռաս էլ Այն քաղաքում, ինչպես նաև շրջափակման մեջ է առնվել Թել Աբյադը:

Էրդողանը ևս մեկ անգամ նշել է, որ թուրքական ռազմարշավի նպատակը Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանին, 30-35 կմ երկարությամբ անվտանգության գոտու ստեղծումն է: Նրա խոսքով՝ Սիրիայում «ոչնչացված ահաբեկիչների» թիվը հասել է 490-ի:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, որից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադադրեցնելու համատեղ կոչով: 

Ռազմարշավի մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси