Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

17:27 | 13.10.2019 | Հասարակություն

Ճապոնիայում շաբաթ օրվանից մոլեգնող «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այս մասին կիրակի հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:

Նշվում է, որ ևս 19 մարդ անհետ կորած են համարվում և շուրջ 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Տարերային աղետը հանգեցրել է 21 գետերի վարարման ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Նագանո, Սայտամա և Միյագա նահանգներում, որտեղ հսկայական և խիտ բնակեցված հատվածներ հեղեղվել են:

Թայֆունի հետևանքների վերացման և մարդկանց փրկությանն աշխատանքներին արտակարգ ծառայություններից բացի ներգրավվել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:    

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси