Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինը հայտարարել է, որ չի կարդում Թրամփի թվիթերյան գրառումները

Պուտինը հայտարարել է, որ չի կարդում Թրամփի թվիթերյան գրառումները

17:09 | 13.10.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի կարդում Ամերիկայի իր գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները, սակայն համարում է, որ նրա կարծիքը կարեւոր է աշխարհի համար ընդհանուր առմամբ: Այդ մասին երկրի ղեկավարը պատմել է կիրակի RT, Al Arabiya եւ Sky News Arabia հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ինքս չունեմ թվիթերյան էջ: Եւ ես չեմ հետեւում դրան, ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե կարդում է նա արդյոք Թրամփի հրապարակումները սոցիալական այդ ցանցում:-Սակայն, իհարկե, ժամանակ առ ժամանակ իմ աշխատակիցներն ինձ իրազեկում են»:

Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի նախագահի կարծիքը միշտ կարեւոր է, միշտ նշանակալի է շատերի համար, աշխարհի համար ընդհանուր առմամբ»: «Սակայն ես ինքս դա չեմ կարդում»,-հավելել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси