Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տեխասում ոստիկանը սխալմամբ սպանել է սևամորթ կնոջն իր սեփական տանը

Տեխասում ոստիկանը սխալմամբ սպանել է սևամորթ կնոջն իր սեփական տանը

16:53 | 13.10.2019 | Հասարակություն

Ամերիկյան Տեխաս նահանգում աֆրոամերիկյան ծագման բնակչուհին սպանվել էր իր իսկ տանն ահազանգի արդյունքում ժամանակ ոստիկանի կողմից, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմինների հայտարարությանը:

Ինչպես հաղորդվում է ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ, 02:25-ին ահազանգ էր ստացվել սեփական տան շքամուտքի բաց դռան վերաբերյալ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները խուզարկել էին տան ողջ շրջակայքը եւ հանկարծակի տեսել պատուհանի մոտ կանգնած մարդու:

Ոստիկանը, որը համարել էր, որ պատուհանի մոտ կանգնած մարդը վտանգ է ներկայացնում, վերցրել էր ատրճանակն ու կրակել:

Կրակոցի ձայնից այդտեղ շտապած մյուս սպաները փորձել են առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին, սակայն նա տեղում մահացել է ստացված վնասվածքներից:

Զոհը այդ տան 28-ամյա բնակչուհի Աթաթյանա Ջեֆերսոնն էր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси