Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
5 խորհուրդ, որոնք կմեծացնեն մինչև 100 տարի ապրելու ձեր շանսերը

5 խորհուրդ, որոնք կմեծացնեն մինչև 100 տարի ապրելու ձեր շանսերը

16:33 | 13.10.2019 | Հասարակություն

Ձեր առողջությունն ու կյանքի ակնկալվող տեւողությունը մեծապես կախված են նրանից, թե ինչպիսի կենսակերպ եք վարում, ինչպես եք սնվում եւ որքան եք քնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդներ, որոնք զգալիորեն կմեծացնեն մինչեւ 100 տարի ապրելու ձեր շանսերը, ընդ որում, մնալով առողջ

Պահպանեք միջերկրածովյան սննդակարգ

Ճիշտ սնվելը շատ կարեւոր է առողջությունը պահպանելու համար, իսկ ներկայումս ամենաօգտակար սննդակարգը համարվում է միջերկրածովյան դիետան: Այն լի է մրգերով, բանջարեղենով, ամբողջական հացահատիկային մթերքներով, ձիթապտղի ձեթով եւ ձկնեղենով: Այդպիսի սննդակարգը նվազեցնում է մետաբոլիկ սինդրոմի զարգացման ռիսկը, որը ենթադրում է ճարպակալման, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի, արյան բարձր ճնշման եւ այլ գործոնների համադրում, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների եւ դիաբետի զարգացման ռիսկը:

Մի ծխեք

Եթե մարդը թողնում է ծխելը 30 տարեկանում, դա կարող է ապահովել կյանքի 10 հավելյալ տարի եւ նվազեցնել մի շարք հիվանդույթւոնների առաջացման ռիսկը, այդ թվում՝ թոքերի քաղցկեղն ու սրտի հիվանդությունները: Եթե հրաժարվեք ծխելուց 40, 50 կամ 60 տարեկանում, կյանքի ակնկալվող տեւողությունը դեռեւս կաճի 9, 6 կամ 3 տարով, այդ իսկ պատճառով երբեք ուշ չէ թողնել ծխելը:

Պայքարեք ավելորդ քաշի դեմ

Օրգանիզմում ճարպի ավելցուկը նպաստում է դիաբետի զարգացմանը, արյան բարձր ճնշման, սրտի նոպաների եւ այլ հիվանդությունների առաջացմանը, որոնք կրճատում են կյանքի տեւողությունը: Նախ առողջությունն ու կյանքը վտանգում է որովայնի հատվածում ճարպը: Դրա կորուստը տալիս է կյանքի լրացուցիչ տարիներ:

Ամուսնացեք

Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քան միայնակները: Դրա պատճառը կարող է լինել սոցիալական եւ տնտեսական աջակցությունը, որը ենթադրում է ամուսնությունը: Հաջողված եւ երջանիկ ամուսնությունը երկարացնում է կյանքը, սակայն անգամ ամուսնալուծված եւ այրի մարդկանց կյանքի տեւողությունը միջինում ավելի բարձր է, քան երբեւէ չամուսնացածներինը:

Բավարար չափով քնեք

Քիչ քնելն ու սթրեսը նպաստում են բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը եւ կրճատում են կյանքի ակնկալվող տեւողությունը: Փորձեք քնել առնվազն 7-8 ժամ օրական եւ վերահսկել սթրեսը դեղամիջոցների եւ շնչառական վարժությունների  միջոցով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси