Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սարավան գյուղի մոտ Range Rover մակնիշի մեքենան այրվել է րոպենների ընթացքում

Սարավան գյուղի մոտ Range Rover մակնիշի մեքենան այրվել է րոպենների ընթացքում

16:24 | 13.10.2019 | Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբրի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 CО 455 համարանիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների հետ կանխել են նախ՝ կրակի տարածումը, քանի որ ավտոմեքենայի հարևանությամբ ձոր էր և կրակը տարածվում էր չոր խոտերի ուղղությամբ։, այնուհետև մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Փաստի առթիվ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը հրշեջներին և ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենայի ներսում նկատել է կրակը, և մինչ մեքենայից դուրս կբերեր կրակմարիչը (огнетушитель), կրակը միանգամից տարածվել է ողջ մեքենայում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси