Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոնդոնում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Բելգիայի արքայադուստրը

Լոնդոնում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Բելգիայի արքայադուստրը

15:20 | 13.10.2019 | Հասարակություն

Բելգիայի թագուհի Մարի Էսմերալդան ձերբակալվել է Լոնդոնում Extinction Rebellion բնապահպանական շարժման ակտիվիստների բողոքի ցույցի ժամանակ, գրում է The Telegraph-ը:

Հաղորդվում է, որ թագավոր Լեոպոլդ Երրորդի եւ թագուհի Ռեթիի 63-ամյա դուստրը ձերբակալվել է Թրաֆալգարի հրապարակում ոստիկանության սպաների կողմից, որոնք ավելի ուշ ազատ են արձակել արքայադստերը՝ մեղադրանք չառաջադրելով նրան:

Համացանցում շրջանառվում է փաստաթուղթը, որը հաստատում է, որ արքայադուստրն ազատ է արձակվել եւ գտնվում է հետաքննության ներքո:

Նշվում է, որ երկուշաբթվանից Լոնդոնում ձերբակալվել է Extinction Rebellion բնապահպանական շարժման ավելի քան 1100 ակտիվիստ, որոնք խոստացել էին երկու շաբաթով արգելափակել ամբողջ Լոնդոնը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси