Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են Սիրիայի հյուսիս-արեւելքում Սուլուկ քաղաքը գրավելու մասին

Թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են Սիրիայի հյուսիս-արեւելքում Սուլուկ քաղաքը գրավելու մասին

13:42 | 13.10.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի հետ միություն կազմած Սիրիայում գտնվող ուժերը վերահսկողության ներքո վերցրել են Սուլուկ քաղաքը թուրքական զորքերի՝ Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժման հինգերորդ օրը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Աղբյուրները հաղորդում են, որ կիրակի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական խաչմերուկում տեղակայված քաղաքի կենտրոնն ազատագրվել էր սիրիական քրդերի զորքերից:

Իր հերթին Associated Press գործակալության քուրդ աղբյուրը հայտնել է քաղաքի շրջանում ընթացող դաժան պայքարի մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում հայտարարել է 480 քուրդ զինյալներին «չեզոքացնելու» մասին:

Հաղորդվում է նաեւ մի քանի ռումբերի վերաբերյալ, որոնք Սիրիայի տարածքից արձակվել են Շանլիուրֆա սահմանամերձ նահանգի ուղղությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси