Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը

Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը

13:25 | 13.10.2019 | Մշակույթ

Հոկտեմբերին 10-ին Հաագայի Դիլիխենտիա համերգասրահում Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն ու Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ, որին ներկա գտնվեցին պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանի գլխավորած պատվիրակությունը եւ Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անթոնի Բրույնը։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը ներկա էին նաեւ Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների եւ դատական ատյանների ներկայացուցիչներ, հոգեւոր, գործարար եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հոլանդահայ համայնքի անդամներ։

Համերգի մեկնարկին հնչեցին ՀՀ եւ ՆԹ պետական օրհներգերը, այնուհետ ներկաներին ողջույնի խոսք ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ շեշտելով, որ Կոմիտասը հայերի հավաքական գիտակցությունն է, որն իր մեջ ամփոփում է ե՛ւ մեր ձգտումները, ե՛ւ մեր ցավը, ե՛ւ մեր հաջողությունները:

Համերգին կատարումներով հանդես եկան ջութակահար ու դաշնակահար Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները: Հնչեցին Կոմիտասի «Կռունկը», «Ծիրանի Ծառը», «Վաղարաշապատի պարը, «Շուշիկին», «Ունաբին», Արամ Խաչատրյանի «Տոկկատա» դաշնամուրային մենանվագն ու «Երգ-պոեմը», Էդուարդ Բարսեղյանի «Ռաբսոդիան» եւ այլ ստեղծագործություններ:

Համերգից հետո շարունակված ընդունելությանը հյուրերը, կիսվելով տպավորություններով, կիսվում էին Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանների անկրկնելի կատարումմների տպավորություններով` ընդգծելով Կոմիտասի երաժշտության անգերազանցելի բնույթը, որը պետք է հնարավորինս շատ ներկայացնել աշխարհին՝ որպես համամարդկային արժեք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси