Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի Նժդեհի փողոցում «ՎԱԶ-2114»-ը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. նրանք հոսպիտալացվել են

Երևանի Նժդեհի փողոցում «ՎԱԶ-2114»-ը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. նրանք հոսպիտալացվել են

13:14 | 13.10.2019 | Պատահարներ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) վրաերթի է ենթարկել Համլետ Ս.-ին (ծնված 1960 թ.) և Աշոտ Գ.-ին (ծնված 1966 թ.): 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Համլետ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Աշոտ Գ.-ինը՝ ծանր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси