Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ծեծկտուքից հետո «Մասիս» ԲԿ-ի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծկտուքից հետո «Մասիս» ԲԿ-ի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

12:31 | 13.10.2019 | Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետեւանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси