Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լեհաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լեհաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

11:48 | 13.10.2019 | Քաղաքականություն

Կիրակի Լեհաստանում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրապետությունում ընտրատեղամասերը բացվել են 07:00-ին տեղական ժամանակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունի ավելի քան 30 մլն լեհ 27 415 ընտրատեղամասերում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Քվեաթերթիկներում ընտրողները կգտնեն հիմնականում հինգ քաղաքական միավորումների ներկայացուցիչներին, որոնք գրանցել են իրենց թեկնածուներին 41 ընտական շրջաններից յուրաքանչյուրում:

Լեհաստանի քաղաքացիները պետք է ընտրեն Սեյմի (խորհրդարանի ներքին պալատ) 460 պատգամավորների եւ 100 սենատորների (վերին պալատի ներկայացուցիչներ): Սեյմի ընտրություններն անցնում են համամասնական համակարգով, իսկ Սենատի ընտրությունները՝ մեծամասնական ընտրատեղամասերում:

Լեհաստանում քվեարկությունը կտեւի 14 ժամ, եթե չծագեն հանգամանքներ, որոնք կստիպեն Պետական ընտրահանձնաժողովին երկարաձգել որոշ առանձին ընտրատեղամասերի աշխատանքը: Ըստ նախատեսված ծրագրի՝ քվերակության համար բոլոր տեղամասերը պետք է փակվեն տեղական ժամանակով 21:00-ին, որից հետո տեղական ԶԼՄ-ները կհրապարակեն էքզիթ փոլերի արդյունքները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси