Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մադրիդում տոնական շքերթի ժամանակ պարաշյուտիստը բախվել է լուսարձակի սյանը

Մադրիդում տոնական շքերթի ժամանակ պարաշյուտիստը բախվել է լուսարձակի սյանը

11:36 | 13.10.2019 | Հասարակություն

Տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Մադրիդում Իսպանիայի ազգային օրվա տոնակատարության ժամանակ՝ պարաշյուտիստը, որ թռչում էր Իսպանիայի դրոշներով մարդկանց բազմության գլխավերեւում, հանկարծ անհաջող վայրէջք է կատարել՝ ընկնելով լուսարձակի սյան վրա, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ պարաշյուտիստ Լուիս Ֆերնանդո Պոզոն բախվել է սյանը եւ որոշ ժամանակ այնտեղ մնացել, մինչեւ նրան օգնության  են հասել։ Բարեբախտաբար, Պոզոն չի տուժել։

Միջադեպը տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպի ներկայությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси