Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ

11:24 | 13.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 12-ին  Ճապոնիայում տեղի ունեցած «Հագիբիս» թայֆունի հետեւանքով զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ տրոպիկական ցիկլոնի հետեւանքով զոհվել է 18 մարդ, իսկ ավելի քան 120 քաղաքացի՝ տուժել է:

Հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ թայֆունի ժամանակ, Ճապոնիայի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Հաղորդվել է երկու զոհերի եւ առնվազն 75 տուժածների մասին: Թիբայի նահանգապետարանում սեյսմիկ ակտիվությունը գնահատվել է 4 բալ, Տոկիոյի շրջանում՝ 3 բալ: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:

Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմել է 945 հեկտոպասկալ, իսկ քամու ուժգնությունը՝ մինչեւ 45 մետր վայրկյանում, սաստիկ քամու ժամանակ՝ մինչեւ 65 մ/վ: Ընդ որում՝ որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси