Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար Արցախի փողոցում. կա տուժած

Վթար Արցախի փողոցում. կա տուժած

10:53 | 13.10.2019 | Պատահարներ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վարդան Հ., ծնված 1990 թ.) և «Mercedes E350» (վարորդ` Արմեն Մ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարդան Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси