Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պոմպեյում հայտնաբերվել է գլադիատորական մարտի մանրամասն պատկերով հինավուրց որմնանկար

Պոմպեյում հայտնաբերվել է գլադիատորական մարտի մանրամասն պատկերով հինավուրց որմնանկար

10:00 | 13.10.2019 | Հասարակություն

Երկու մարտական գլադիատորների պատկերով որմնանկար է գտնվել հին հռոմեական Պոմպեյ քաղաքի հնագիտական այգուց քիչ հյուսիս։ Մասնագետներն արդեն նշել են դրա գերազանց վիճակը, գրում է Planet Today-ը։

Որմնանկարում պատկերված է թրակիացու եւ մուրմիլոնցու մարտի վերջը։ Նրանց կարելի է տարբերակել զենք ու զրահով։ Ընդ որում, հին նկարիչը պատկերել է նույնիսկ փոքրագույն մանրամասները։ Մասնավորապես, մասնագետները նշել են պարտված գլադիատորի կրծքի եւ դաստակի վերքերի շատ իրական արտացոլումը։ Հաղթողը, սակայն, կանգնած է, հավանաբար, սպասելով հանդիսատեսի որոշմանը՝ սպանել թե ներում շնորհել։

Որմնանկարը գտնվում է աստիճանավանդակի տակ, որտեղ, ինչպես կարծում են գիտնականները, այն ժամանակներում եղել է պանդոկ է, ուր հաճախ են այցելել գլադիատորները։ Շինության վերեւի հարկում գտնվել են բնակելի տարածքներ, որտեղ գլադիատորները կարող էին մարմնական հաճույքներին տրվել հնագույն մասնագիտության տեր կանանց հետ։

Պեղումները կատարվում են «Մեծ Պոմպեյ» ծրագրի շրջանակներում, եւ սա առաջին յուրօրինակ գտածոն չէ այստեղ։ Մասնավորապես, հայտնաբերվել են իր սեփական արտացոլմամբ հիացող առասպելական որսորդ Նարցիսի, ինչպես նաեւ թերմապոլների՝ հինավուրց փողոցային սրճարանների պատկերմամբ որմնանկարներ։ Բացի այդ, գիտնականները գտել են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների աճյուններ։

Մասնագետները նշել են, որ նման բացահայտումները ակնառու են դարձնում, որ Պոմպեյը դեռ երկար ժամանակ հետազոտությունների անսպառ աղբյուր կմնա հնագետների եւ այլ գիտնականների համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси