Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախը սկսել է էլեկտրաէներգիայի արտահանում. պետնախարար

Արցախը սկսել է էլեկտրաէներգիայի արտահանում. պետնախարար

16:55 | 11.10.2019 | Քաղաքականություն

Արցախի տնտեսական աճը 2000 թվականից կազմել է միջինը 10,5 տոկոս: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հիմքն են կազմել հանքարդյունաբերությունը, շինարարությունը, էլեկտրաէներգիան: Պետնախարարը նշեց, որ Արցախի ճանաչված չլինելը եւ Ադրբեջանի մեկուսացման թշնամական քաղաքականությունն անդրադառնում են երկրի զարգացման եւ արտաքին տնտեսական հարաբերությունների վրա: Այդուհանդերձ, Արցախն այս պայմաններում անկախության ամբողջ ժամանակահատվածում ապրում եւ զարգանում է: Երկիրը բաց է, ձգտում է տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրման, անգնահատելի է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ավանդը եւ ծրագրերի դերը, շեշտել է պետնախարարը: Նրա խոսքով՝ արտաքին կապիտալի մասնակցությունը եւ հաջողված ծրագրերը արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության մեջ վկայում են ամուր կապերի մասին:

2018 թվականի տվյալներով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4355 դոլար, ամսական աշխատավարձերը՝ 300 դոլարից ավելի: 10 տարում ՀՆԱ-ն կրկնակի մեծացել է, իսկ աշխատավարձերը՝ 40 տոկոսով: 2018 թվականին արտաքին ապրանքաշրջանառության ծավալները անցել են 555 մլն դոլարից, ընդ որում՝ արտահանումը կազմել է 202 մլն, ներմուծումը՝ 353: 10 տարում ցուցանիշները կրկնակի մեծացել են:

Արցախը 2018 թվականից էլեկտրաէներգիա է արտահանում: Այսինքն՝ Արցախն իրեն ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայով: Ընդարձակվում է ապրանքաշրջանառության աշխարհագրությունը՝ Վրաստան, Իրան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բալթյան երկրներ, ԱՄՆ:

Արցախի ներդրումային միջավայրը պարզ է եւ բարենպաստ, ընդգծել է պետնախարարը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси