Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ»․ 2800 դոլար` չծառայելու դիմաց․ ինչ է կատարվել Արթիկի զինվորական կոմիսարիատում

«Ժողովուրդ»․ 2800 դոլար` չծառայելու դիմաց․ ինչ է կատարվել Արթիկի զինվորական կոմիսարիատում

11:05 | 11.10.2019 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ Արտակ Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, 2012 թ. գարնանային զորակոչի ժամանակ` Բժշկական հանձնաժողովի նիստից հետո, մոտեցել է Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ Անուշավան Կարապետյանին եւ առաջարկել է որոշակի գումարի դիմաց նրան զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց սկսել:

Ա. Մանուկյանը կաշառք ստանալու պատրվակով Ա. Կարապետյանից հափշտակել է խոշոր չափերով` 1.175.164 ՀՀ դրամին համարժեք 2800 ԱՄՆ դոլար:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ զինվորը` Անուշավան Կարապետյանը , որ նա 2012 թ. Նորք հոգեբուժական բժշկակական կենտրոնի տարածքում Մանուկյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 2800 ԱՄՆ դոլար կաշառք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси