Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դանիան հսկողություն է սահմանում Շվեդիայի սահմանին

Դանիան հսկողություն է սահմանում Շվեդիայի սահմանին

17:53 | 10.10.2019 | Հասարակություն

Դանիայի իշխանությունները Շվեդիայից բոլոր ժամանողների համար սահմանապահ հսկողության սահմանումը պատճառաբանում են կազմակերպված հանցավորությունից բխող աճող վտանգով: Հենց սա է եղել այս տարի Կոպենհագենում պայթյունների եւ սպանությունների շարքի կազմակերպման մեղավորը, հայտնել է Դանիայի արդարադատության նախարար Նիկ Հեքերուփը՝ ТV2 հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:

«Շվեդական կազմակերպված հանցավորությունն այստեղ կենտրոնական դիրք է գրավում: Մենք հետեւել ենք Շվեդիայում տագնապահարույց զարգացմանը, որտեղ գրանցվել են պայթյուններ, բռնության աճ,- նշել է նախարարը: - Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը եւ որոշել Շվեդիայի սահմանին պաշտպանությունն ուժեղացնել»: 

Դանիայի կառավարությունը «անվտանգության փաթեթ» է ներկայացրել, որը ներառում է ամբողջ սահմանին տեսահսկման լուրջ ընդլայնում, պատիժների խստացում եւ Շվեդիայից ժամանողների հսկողություն: Նոյեմբերի 12-ից դանիացի սահմանապահները կանցկացնեն Շվեդիայից երկիր ժամանողների ընտրողաբար ստուգում: Դանիացի նախարարի խոսքով՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների վրա, այլ ոչ թե շարքային քաղաքացիների:

Դանիայի ոստիկանությունը կստեղծի նաեւ Էրեսունի շրջանում սահմանամերձ հանցավորության դեմ պայքարի նոր կենտրոն:

«Դանիայում բռնությունը չպետք է դառնա առօրեական երեւույթ: Մենք կապահովենք Դանիայի քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Նիկ Հեքերուփը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси