Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար հատկացվել է 190 մլն դրամ. փոխքաղաքապետ

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար հատկացվել է 190 մլն դրամ. փոխքաղաքապետ

15:53 | 10.10.2019 | Քաղաքականություն

Քաղաքի օրվա՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության կազմակերպման համար, որի միջոցառումները տեղի կունենան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում, հատկացվել է 190 մլն դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 10-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին ծախսվել է ավելի քան 45 մլն դրամ բրենդինգի համար (տեսահոլովակներ, լոգոտիպեր եւ այլն) եւ ավելի քան 128 մլն դրամ միջոցառումների կազմակերպման համար։

«Հատկանշական է, որ 2018 թվականին տոնակատարության համար նախատեսվել էր ծախսել ավելի քան 813 մլն դրամ, բայց ծախսվեց ավելի քան 507 մլն։ Եթե ավելի վաղ կիրառվում էր միջոցառումների եւ նվերների հովանավորների պրակտիկան, ապա այս անգամ որոշվել է հրաժարվել այդ պրակտիկայից»,- նշել է Վիրաբյանը։

Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ որոշ կազմակերպություններ հայտնվել են միջոցառումների կազմակերպման «սեւ ցուցակում» եւ 2 տարի չեն կարողանում մասնակցել մրցույթներին։

Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси